News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին դաշնակիցն է համարվում Ռուսաստանի Դաշնությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրման ենթատեքստում կարո՞ղ են երկրի առաջ նոր մարտահրավերներ ծառանալ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների շարունակվող սրման ֆոնին:

Նրա խոսքով՝ Հայաստանը այսուհետեւ եւս պետք է տնտեսական, քաղաքական, ռազմական եւ հումանիտար կապերը խորացնի իր դաշնակցի հետ՝ ի դեմս Ռուսաստանի: «Եվ Հայաստանը, ինչպես մինչեւ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, այնպես էլ հիմա համարում է, որ ՌԴ-ի հետ մեր ռազմավարական հարաբերություններն այլընտրանք չունեն»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ Երեւանը պետք է իր կապերը խորացնի ՀԱՊԿ-ի եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

Խոսելով Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների մասին՝ ԱԺ փոխխոսնակը հավաստիացրեց, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ մի կողմից ԵՏՄ-ի, մյուս կողմից Եվրամիության միջեւ, ինպես նաեւ Իրանի եւ ԵՏՄ-ի, Իրանի եւ ԵՄ-ի միջեւ:

Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ հարկ է գործընկերներին դաշնակիցներից տարբերակել: Այսպես, նրա խոսքով, Հայաստանին ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերություններն են կապում, իսկ Ռուսաստանի, ՀԱՊԿ եւ ԵՏՄ երկրների հետ՝ դաշնակցային: «Իսկ դաշնակցային հարաբերությունները մեկ կարգ բարձր են, քան գործընկերայինները»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ընդլայնված եւ համապարփակ գործընկերության շրջանակային համաձանագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է…
Ամենաշատ