News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման փորձն, ընդհանուր առմամբ, այնքան էլ անիմաստ գործ չէր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՌԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Անկարային խանգարեց Երեւանի հետ հարաբերությունները կարգավորել: Սակայն այն ժամանակահատվածի, այսինքն՝ 2008-2009 թվականների թուրքական ռազմավարությունն, ընդհանուր առմամբ, այնքան էլ անիմաստ գործ չէր: Փորձագետի պարզաբանմամբ, այդ ժամանակ Թուրքիան ձգտում էր Եվրամիությանն անդամակցել, եւ Թուրքիայում հրաշալի հասկանում էին ու հիմա էլ իրենց հաշիվ են տալիս, որ առանց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, իրենց մոտ ոչինչ չի ստացվի:

Իր երբեմնի երազանքն իրագործելու համար Անկարան, ինչպես նշեց փորձագետը, պետք է դադարեցնի Հայաստանի բարբարոսական շրջափակումը եւ հարաբերութունները կարգավորի ինչպես Երեւանի, այնպես էլ Հունաստանի եւ Կիպրոսի հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ