News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական կողմի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միշտ կառուցողական է եղել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյոք հայ-թուրքական հարաբերությունների  կարգավորման հարցում տեղաշարժի դրական նախադրյալներ ստեղծվել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Թուրքիան վերջնականապես հեռանում է ժողովրդավարության սկզբունքներից եւ դառնում ավելի բռնապետական պետություն։

Նրա խոսքով՝ Երեւանը մշտապես հայտարարել է, որ այս հարաբերությունները ամբողջապես կարելի է կարգավորել, եթե նախապայմաններ չդրվեն եւ դիվանագիատական հարաբերություններ հաստատվեն երկու երկների միջեւ։ «Սակայն ակնհայտ է, որ Թուրքիան փորձում է ցանկացած գնով Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով եւ երկու երկրների հարաբերությունների հարցը կապել  երրորդ կողմի շահերի հետ՝ ի դեմս Ադրբեջանի»,- նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ Անկարան ամեն կերպ փորձում է Հայաստանին դուրս թողնել տարածաշրջանային  նախագծերից, իսկ այդ ֆոնին, իհարկե, հարաբերությունները երկու երկրների միջեւ չեն կարգավորվի։

Պատասխանելով այն հարցին, թե Դաշնակցությունը կշարունակի պնդել հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված Երեւանի ստորագրության հետկանչման հարցի շուրջ, խորհրդարանական խմբակցության քարտուղարը նշել է, որ կուսակցությունը փաստաթղթի  ստորագրման առաջին իսկ օրվանից նշել է, որ դրանք որեւէ ապագա չունեն։ «Արձանագրությունները մեռելածին էին, վերակենդանացնել դրանք անհնար է»,- եզրափակել է Աղվան Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականին թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Երկու երկրների հարաբերությունների նորմալացման գործընթացը նախաձեռնվել է 2008 թվականի աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կոմից։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարները Ցյուրիխում ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները։ Սակայն ավելի ուշ Անկարան առաջ է քաշել ղարաբաղյան հակամարտության հետ կապված նախապայմաններ, որը բերել է  հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի փաստացի տապալմանը։ Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ