Ղարաբաղյան հակամարտության հարցի լուծումը կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ եւ նպատակաուղղված աշխատանքի շարունակությունից: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Ըստ որում՝ նա նշեց, որ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չի սպասում: «Հայաստանը շահագրգռված է կառուցողական բանակցային գործընթացով եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ»,- միաժամանակ շեշտեց Էնֆիաջյանը՝ հավելելով, որ այս փուլում դեպի հակամարտության կարգավորում կարելի է ընթանալ հանդիպումների կազմակերպման, նախարարների եւ խորհրդարանականների մակարդակով պայմանավորվածությունների ճանապարհով: