News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը խաղաղության եւ անվտանգության սպառողից վերածվել է մատակարարի։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նախարարը նշել է, Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերային հարաբերությունները սկիզբ են առել 25 տարի առաջ: Քառորդ դար անց համագործակցության ընդլայնվել է, լրացվել նոր բովանդակությամբ:  «Այցը լավ հնարավորություն է անցած ճանապարհը ամփոփելու եւ հեռանկարները նախանշելու համար», - ասել է Նալբանդյանը` հիշեցնելով, որ դեկտեմբերի 13-18-ը Երեւանում ընթանում է ավանդական  դարձած ՆԱՏՕ-ի շաբաթը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ու շփումների կարեւորությունը: Գոհունակությամբ ընդգծելով Անհատական գործընկերության գործողությունների հինգերորդ ծրագրի իրականացման մեկնարկը՝ Նալբանդյանը նշեց. «Ընգծվել է Վստահության ֆոնդի գործնականում իրականացումը» (այս ծրագրի շրջանակներում կլուծարվի գործածությունից դուրս եկած ծանր տեխնիկան):

Արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է կարեւոր ներդրում ունենալ խաղաղապահ գործողություններում`սպառողից վերածելով խաղաղության եւ անվտանգության մատակարարի.«Մեր երկիրը, որն անվտանգության ոլորտում լուրջ խնդիրներ ունի, այնուամենայնիվ նպաստում է աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման »:

Հանդիպման ընթացքում, նախարարի խոսքով,  անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հրատապ խնդիրների: Ես ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլը, Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում մենք կարեւորում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը համանախագահ երկրների ջանքերին եւ մոտեցումներին»,-նշեց ԱԳ նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ