News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն համագործակցում են արդեն 25 տարի: Եվ այդ համագործակցությունը բխում է փոխադարձ շահերից: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ: Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում:

Ըստ Ռոզե Գյոթեմյուլլերի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հարաբերությունների ընդլայնման մարտահրավերները եւ հեռանկարները: «Անհատական գործընկերության նոր ծրագիր է հաստատվել: Շուտով նաեւ կգործարկվի վստահության հիմնադրամը»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Վերջինիս խոսքով՝ ՆԱՏՕ-ն երախտապարտ է Հայաստանին Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին մասնակցության համար: Ռոուզ Գյոթեմյուլլերը նաեւ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳՆ ղեկավարին ՆԱՏՕ-ի շաբաթվա կազմակերպման եւ անցկացման, ինչպես նաեւ կանանց անվտանգության հարցերով կոնֆերանսի կազմակերպման համար: «Հասարակությունը ավելի անվտանգ է, եթե կինը նրա լիիրավ անդամն է»,- մանրամասնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

«Մենք կարող ենք աշխատել մի շարք ուղղություններով՝ մեր շահերից ելնելով: Ես անհամբերությամբ սպասում եմ մեր համագործակցության շարունակությանը»,- ամփոփել է Ռոուզ Գյոթեմյուլլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ