News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այս տարիներին Թուրքիան ցույց տվեց, որ պատրաստ չէ իր հարեւանների եւ առաջին հերթին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով գնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե կարո՞ղ են ինչ-ինչ դրական նախադրյալներ առաջանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի համար, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Թուրքիան վերջնականապես հեռանում է ժողովրդավարական սկզբունքներից եւ էլ ավելի ավտորիտար երկիր է դառնում:

Նրա խոսքով՝ հայկական կողմը քանիցս հայտարարել է, որ այս գործընթացը կարող է ընթանալ միայն միմյանց հանդեպ կողմերի որեւէ նախապայմանի բացակայության պարագայում: «Հայաստանը դեմ է վերջնագրերի ճանապարհով հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիան սահմանակցում է մեզ: Եվ Թուրքիան է շրջափակում Հայաստանի հետ սահմանները»,- արձանագրեց Շարմազանովը՝ հավելելով, որ նման պահվածքը 21-րդ դարում անթույլատրելի է:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ հայ-թուրքական սահմանը թուրքական կողմի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից: 2 երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թվականի աշնանից նախաձեռնել է  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: 2009-ի հոկտեմբերի 10-ին 2 երկրների ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրել են «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ: Սակայն հետագայում Անկարան սկսեց նախապայմաններ առաջադրել ղարաբաղյան հակամարտության մասով, ինչը բերեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի փաստացի խզման: Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ