News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը միշտ բաց է եղել քաղաքացիական հասարակության հետ համագործակցության եւ կարծիքների բախման համար: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հայտարարել է «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում պետական քաղաքականության օրակարգի ձեւավորման եւ հաշվետու կառավարումը ապահովելու գործում» հասարակական քննարկման ժամանակ:

Վերջինիս խոսքով՝ քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ օտարերկրյա գործընկերների կողմից արտահայտված այլընտրանքային կարծիքը, որը, ըստ Նազարյանի, եբեմն բավականաին կոշտ քննադատություն է պարունակում Արտաքին գործերի նախարարության գործունեության հասցեին, օգնում է գերատեսչությանը ծանոթանալ այլընտրանքային կարծիքներին եւ համապատասխան եզրակացություններ անել այս կամ այն որոշման ընդունման համար:

«Ուզում եմ նաեւ նշել, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է քաղաքացիական հասարակության կարեւորությունը՝ թե՛ արտաքին կապերի, թե՛ տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման ենթատեկստում», - ասել է Նազարյանը` հավելելով, որ քաղաքացիական հասարակությունը նաեւ մեծ դեր է խաղում Հայաստանի՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հետ համագործակցության ամրապնդման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ