News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը դեկտեմբերի 17-ին, հանդիպել է Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Տարեկ Ռադուանի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին  հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպան Մելքոնյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության եւ տնտեսական զարգացման առաջնահերթությունները: Քննարկվել են երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները։

Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն իր հերթին խոսել է ներկա փուլում Եգիպտոսի առջեւ ծառացած խնդիրների եւ մարտահրավերների մասին։

Երկուստեք բարձր գնահատելով դարավոր ավանդույթներ ունեցող հայ-եգիպտական բարեկամությունը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել քաղաքական եւ տնտեսական համագործակցության օրակարգի, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ