News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մի քանի տարի առաջ այդ փորձը ձեռնարկվեց, բայց թուրքական կողմի նախաձեռնությամբ ամեն ինչ դադարեցվեց: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղությամբ դրական նախադրյալներ առաջանալ, հաշվի առնելով այն, որ Թուրքիան վերջնականապես հեռանում է ժողովրդավարական սկզբունքներից եւ դառնում է ավելի ավտորիտար երկիր:

Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի գոնե սկզբի համար ներկայումս ոչ մի նախադրյալ չկա: «Ամեն դեպքում, մենք կողմ ենք Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենալուն: Որովհետեւ ցանկացած դեպքում, երկրի շրջափակումը ծայրահեղ քայլ է: Սակայն մենք ունենք այն, ինչ ունենք», - ասել է Գորգիսյանը` հավելելով, որ Անկարան այս հարցում ունի կոնկրետ դիրքորոշում եւ այն բերում է նրան, որ  Հայաստանի հետ սահմանը պետք է փակ լինի, իսկ Երեւանի հետ հարաբերությունները ոչ մի կերպ չկարգավորեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ թուրքական կողմի նախաձեռնությամբ 1993 թվականից փակվել է հայ-թուրքական սահմանը:

Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թվականի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Սակայն հետագայում Անկարան սկսեց նախապայմաններ առաջադրել ղարաբաղյան հակամարտության համար, ինչը հանգեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի փաստացի խափանմանը: Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ