News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավարտված համարեց դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի մոր` Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը:

Նախորդ դատական նիստին տուժող, դեպքին ականատես Էմմա Աբրահամյանի հարսը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, հայտնել էր, որ սկեսուրի ինքնազգացողության վատացումից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնց առկայության դեպքում խորհուրդ չի տրվում ներկայանալ նիստերին: Այսօր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը, ինչպես եւ նախորդ անգամ հայտարարել էր, տեղեկանք ներկայացրեց դատարանին, որ Էմմա Աբրահամյանին խստիվ արգելվում է սթրեսային վիճակում լինելը:

Պաշտպանական կողմը, սակայն, առարկեց ներկայացված փաստաթղթին՝ նշելով, որ սթրեսային վիճակն իրավական կատեգորիա չէ:

«Մենք առաջնորդվում ենք Քրեական դատավարության օրենսգրքով, ի՞նչ է նշանակում սթրեսային վիճակում լինելն արգելվում է: Եթե անօրինական գործողություններ լինեն դատարանում, դատավորն առաջինը կարձագանքի, սակայն, մենք տուժողի հարցաքննությունն էինք իրականացնում: Երկու տարբերակ կա՝ կամ տուժողի հարցաքննությունը համարում ենք չկատարված եւ ապացույցների հետազոտման նոր կարգ սահմանում, կամ դատարանը միջոցներ է ձեռնարկում տուժողի ներկայությունն ապահովելու համար»,- ասաց պաշտպաններից Միհրան Պողոսյանը:

Մինչդեռ մեղադրող Վարդգես Սարգսյանը հայտարարեց, որ տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննությունն անցկացվել է: Ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին, սակայն, տուժողի հարցաքննությունը համարել չկատարված: Ինեսա Պետրոսյանն առարկեց՝ հիշեցնելով, թե քանի հարց են տվել ամբաստանյալների պաշտպանները. «Միհրան Պողոսյանը տվել է 147 հարց, Լիպարիտ Սիմոնյանը՝ 70, Մինասյանը՝ 90, հետեւաբար, Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը պետք է համարել ավարտված»:

Նշենք, որ Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը կիսատ էր մնացել այն ժամանակ, երբ դատարանը պետք է հարցեր տար, սակայն, պաշտպաններից Միհրան Պողոսյանը կրկին հարց տալու համար ժամանակ խնդրեց: Միհրան Պողոսյանի հարցերի ժամանակ Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նրան «Շտապօգնության» մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Ընդհանուր առմամբ, Եղիշե Խաչատրյանի տարեց մայրը 4 նիստ հարցաքննվում էր, սակայն, ամեն անգամ նիստը հետաձգվում էր վերջինիս առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Պաշտպանական կողմն այսօր հայտարարեց նաեւ, որ տուժողին հարցեր տալու հնարավորություն ամբաստանյալները չեն ստացել: Այս հայտարարությունը մեղադրողն առարկայազուրկ որակեց:

«Երբ նախորդ նիստում դատավորը հետաքրքրվեց՝ պաշտպանության կողմից էլի հարցեր կան, ամբաստանյալներից եւ ոչ մեկը ձայն չհանեց, ինչո՞ւ են հիմա ասում, թե հարցեր տալու հնարավորություն չեն ստացել»,- նշեց Վարդգես Սարգսյանը:

Դատարանը որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունն ու տուժող ՜Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը համարել ավարտված: Միհրան Պողոսյանը միջնորդեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու եւ տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասությունները ներկայացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու համար 1 շաբաթ ժամանակ տրամադրել: Դատավոր Աննա Դանիբեկյանը միջնորդությունը բավարարեց մասնակի՝ 1 ժամ տալով պաշտպանական կողմին միջնորդության համար: Միհրան Պողոսյանն ու Լիպարիտ Սիմոնյանն առարկեցին որոշմանը, որից հետո վիճաբանություն սկսվեց Պողոսյանի եւ Ինեսա Պետրոսյանի միջեւ: Դատարանն այնուամենայնիվ որոշումը չփոխեց եւ հեռացավ նիստերի դահլիճից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոպենհագենում այրվել է Բերսեն բորսայի պատմական շենքը
Կոպենհագենի կենտրոնում մի մեծ տարածք շրջափակվել է
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Խուզարկություններն արվում են ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ` պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված․․․
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում...
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունների համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված…
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել» Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը
Չի կարելի ասել՝ ես դրա իրավունքն ունեմ, բա ես ինչի՞ իրավունքն ունեմ…
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում
ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով․․․
Ամենաշատ