News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաքսոֆոնահար Ռալֆ Քարնին մահացել է ԱՄՆ Պորտլենդ քաղաքի հիվանդանոցում: Այս մասին Pitchfork պորտալին հայտնել է The Black Keys խմբի երաժիշտ, Ռալֆ Քարնիի եղբորորդի Փաթրիք Քարնին:

«Նա աներեւակայելի տաղանդավոր երաժիշտ էր, շատ հոգատար եւ ուրախ: Շատերը կկարոտեն նրան: Նա ոգեշնչում էր ինձ. առանց նրա ես երբեք չէի սկսի լսել այն երաժշտությունը, որը լսում եմ, եւ նույնիսկ չէի մտածի նվագել նման որեւէ բան»,- ասել է Պատրիկը:

Քարնին 61 տարեկան էր: Մահվան պատճառները չեն նշվում, հաղորդում է «Լենտա»-ն:

Նշենք, որ երաժիշտը համագործակցում էրThe Black Keys խմբի, Ջիմ Ջարմուշի, երգիչ St. Vincent-ի (Էնի Քլարկ), Բլեք Ֆրենսիսի (Չարլզ Թոմպսոն) եւ Էլվիս Կոստելլոյի հետ: Թոմ Ուեյթսի հետ Քարնին աշխատել է Rain Dogs, Bone Machine եւ Black Rider ալբոմների ձայնագրության վրա: Եղբորորդի Պատրիկի հետ միասին երաժիշտը գրել է «ԲոՋԵկ ձին» երգիծական անիմացիոն շարքի երաժշտական թեման, որը հնչում է յուրաքանչյուր սերիայի սկզբում: Քարնին նաեւ յոթ ստուդիական սոլո ալբոմ է թողարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ