News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի գործող օրենսդրությամբ չի ապահովվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շատ կարեւոր կետ։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժոողովի նիստի հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը՝ հանդես գալով քրեական դատավարության օրենսդրությունում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ։

Այսպես, նրա խոսքով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ենթադրում է, որ քաղաքացին կարող է եւ պետք է բողոքարկի իր ձերբակալությունը, եթե գտնում է, որ այն անօրինական է կամ անհիմն: «Մեր գործող օրենսդրությունում չկա այս հարցի վերաբերյալ որեւէ գործնական լուծում»,-բացատրեց Կոստանյանը` հավելելով, որ անհրաժեշտ է ապահովել  Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը, իսկ   դա կարելի է իրականացնել՝ փոփոխելով ներկա օրենսդրությունը:

Միեւնույն ժամանակ, հանձնաժողովի անդամը նշեց, որ քաղաքացիների դատական պաշտպանության իրավունքը կամ դատավճռի բողոքարկման իրավունքի տրամադրումը ինքնանպատակ չէ եւ չի կարող լինել: Սա, նրա կարծիքով, պետք է ուղղված լինի մարդու իրավունքների խախտման վերացմանը, իսկ խախտման դեպքում՝ դրանց վերականգնմանը: Այսպես, Գեւորգ Կոստանյանի խոսքով, եթե Հայաստանի օրենսդրության համաձայն կալանավորման ժամկետը 72 ժամ է, ապա քաղաքացին պետք է հնարավորություն ունենա այդ ժամանակահատվածում իր կալանքը բողոքարկել դատարանում: Սակայն, դա տեղի չի ունենում, քանի որ դատարանը կարող է քաղաքացու կալանքի անօրինական լինելու որոշում ընդունել հինգ օրվա ընթացքում, որը, փաստորեն, օրենքի խախտում է, հատկապես անմեղության դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ