News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ո՛չ Թուրքիան, ո՛չ որեւէ մեկ ուրիշը Սիրիայից իր զորքերը դուրս չի բերի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի Հետազոտական կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: 

Նրա խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերի ռազմական զորակազմը կմնա վերահսկելու Սիրիայի հյուսիսային շրջանները: «Թուրքիան չի փորձի իր դիրքերն ամրացնել երկրի հյուսիսում, բայց դրա հետ մեկտեղ, կփորձի այն պահպանել այնտեղ»,- պարզաբանեց Սկակովը՝ հավելելով, որ Մոսկվայի եւ Անկարայի մերձեցումը կախված է ոչ միայն Սիրիայում իրավիճակից, այլ նաեւ 2 երկրների նախագահների անձնական որակներից: Ինչպես փորձագետը նշեց, ե՛ւ Պուտինը, ե՛ւ Էրդողանը բավականին խիստ քաղաքական գործիչներ են՝ ընդունակ ազդելու ոչ միայն տարածաշրջանի իրավիճակի վրա, այլեւ ընդհանրապես աշխարհի:

Ի պատասխան հարցին՝ 2018 թվականին արդյոք Անկարան կակտիվացնի՞ պայքարը քրդերի դեմ, Սկակովը համոզմունք հայտնեց, որ Թուրքիան, անկասկած, դրանով կզբաղվի՝ ակտիվացնելով իր պայքարը քրդերի դեմ, ըստ որում՝ ոչ միայն իր մոտ, այլ նաեւ սեփական տարածքի սահմաններից դուրս: Սա, փորձագետի կարծիքով, Սիրիան է եւ Իրաքի հյուսիսը, որտեղ բավականին խոշոր քրդական համայնքներ կան, որոնք, թուրքական քաղաքական ղեկավարության տեսանկյամբ, մեծ վտանգ են ներկայացնում: Դա հատկապես վերաբերում է այն քրդերին, որոնք Իրաքի հյուսիսում են բնակվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ