News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշը «կայուն»-ից դարձնելով «դրական»: Միաժամանակ Fitch-ը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի`արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ վարկանիշերը «В+» մակարդակում։

Նշվում է, որ 2014-2015 թվականներին ուժեղ ցնցումից հետո Հայաստանի տնտեսությունը վերականգնվում է, ինչը պայմանավորված է արտահանման կառուցվածքում ցուցանիշների բարելավմամբ, դրամական փոխանցումների ծավալների վերականգնմամբ եւ հուսալի դրամավարկային քաղաքականությամբ:

Fitch վերանայել է 2017 թվականի տնտեսական աճի կանխատեսումը՝ 3,4 տոկոսից դարձնելով 4,3 տոկոս, քանի որ ՀՆԱ աճը այս տարվա առաջինից երրորդ եռամսյակներում կազմել է 5,3 տոկոս: «Մենք ակնկալում ենք, որ 2018-2019 թվականներին տնտեսական աճը միջինը կկազմի 3,6 տոկոս՝ հաշվի առնելով, որ դրամական փոխանցումների եւ արտահանման աճի առումներով իրավիճակն ավելի բարենպաստ կլինի:

Հաջորդ գործոնն այն է, որ Հայաստանն սկսել է ուժեղ ֆիսկալ կոնսոլիդացիա իրականացնել: Հայաստանը ուժեղացրել է վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ։ Fitch-ը կանխատեսում է, որ պետական բյուջեի դեֆիցիտը 2017-ին կկրճատվի կազմելով ՀՆԱ 3,3 տոկոսը, մինչդեռ 2016-ին եղել է 5,5 տոկոս: Fitch-ն ակնկալում է, որ պետբյուջեի դեֆիցիտը 2018-ին կհասնի 3 տոկոսի, իսկ 2019-ին՝ 2,7 տոկոսի, ինչը ցածր է «В» եւ «ВВ» միջին մակարդակից:

«Բյուջեի դեֆիցիտի եւ տնտեսական աճի ցուցանիշների առումով Fitch-ի կանխատեսումները համապատասխանում են պետական պարտքի կայունացմանը: Մենք կանխատեսում ենք, որ պետական պարտքը 2017-ին կհասնի ՀՆԱ 57,5 տոկոսի, ինչը մի փոքր ցածր է կանխատեսվող 58,6 տոկոսից»,-ասված է կանխատեսման մեջ: Նշվում է նաեւ, որ ՀՀ պետական պարտքի մեջ մոտ 66 տոկոսն արտոնյալ վարկեր են»,-նշված է կանխատեսման մեջ:

«Ներմուծման նկատմամբ ներքին պահանջարկը կբալանսավորվի նոր շուկաներում դիվերսիֆիկացմամբ, հհումքային ապրանքների արտահանմամբ, նաեւ ռուսական տնտեսության կայունությամբ, որը նպաստում է դրամական փոխարցումների աճին:

Վարկանիշի վերանայմանը նպաստող հիմնական գործոններն են` վստահությունը, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գտնվում է անկման հետագծի վրա, առկա աճը, որը նպաստում է բարձր եկամուտներ ունեցողների կոնվերգենցիային` առանց մակրոտնտեսական անհավասարակշռությունների ավելացման, եւ արտաքին հաշվեկշռի կայուն բարելավումը:

Կանխատեսումների  կայունացման կարող են հանգեցնել միջնաժամկետում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության  նվազեցման ձախողումը, արտարժութային պահուստների անկումը եւ էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, եթե այն զգալի ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության կամ հանրային ֆինանսների վրա:

Այսպիսով, Fitch-ը ենթադրում է, որ Հայաստանը կշարունակի ունենալ սոցիալական եւ քաղաքական կայունություն:

Ստորեւ ներկայացվում է ամբողջական վարկանիշային ցանկը.

Թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի համար սահմանվել է «B+» մակարդակում, վերանայված կանխատեսումը  փոփոխվել է հաստատունից դեպի դրական,

Թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը  տեղական արժույթի համար սահմանվել է «B+» մակարդակում, վերանայված կանխատեսումը  փոփոխվել է հաստատունից դեպի դրական,

Թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը արտարժույթի համար սահմանվել է «B» մակարդակում,

Թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը  տեղական արժույթի համար սահմանվել է «B» մակարդակում,

Երկրի առաստաղը հաստատվել է «BB» մակարդակում,

Առաջնային չապահովված երկարաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը արտարժույթով հաստատվել է «B+»մակարդակում,

Առաջնային չապահովված երկարաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը ազգային արժույթով հաստատվել է «B+»մակարդակում,

Առաջնային չապահովված կարճաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը ազգային արժույթով հաստատվել է «B»մակարդակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Կապսի ջրամբարի կառուցման համար ֆինանսական պակասուրդ է առաջացել. Կվերցնեն այլ նպատակով տրված վարկի միջոցները
Վարկային համաձայնագրով նախատեսված է, որ վարկառուն կօգտագործի վարկը...
Նոր որոշում. Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածություններին անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում 2024-ի գարնանը ոռոգելի...
ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականությունը
Հանդիպման ընթացքում ընդգծվել է օգտակար հանածոների մատակարարման…
Հայտնի «Արկոլադ» ընկերությունը նոր գործարան է կառուցում
Ներկայումս առկա է 47 աշխատատեղ՝ 277 հազ դրամ միջին ամսական…
Ամենաշատ