News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Windows 10-ի վրա  տեղադրված Keeper գաղտնաբառերիի կառավարման ծրագրում հայտնաբերվել է խոցելիություն, որը թույլ է տալիս գողանալ օգտատերերի տվյալները: Այս մասին հայտնել է Google մասնագետ Թովիս Օրմանդին, հայտնում է Lenta-ն։

Նշվում է, որ այս խոցելիությունը հայտնաբերվել է ավելի քան մեկ տարի առաջ: Բրաուզերի գործարանային պլագինը իր մեջ պարունակում է սխալ, որը թույլ է տալիս ցանկացած կայքի գողանալ Keeper-ում պահվող գաղտնաբառերը: Ըստ Օրմանդիի, խնդրին ինքը բախվել է  միայն համակարգի փորձնական տարբերակում , սակայն Reddit-ի քննարկման ժամանակ օգտատերերը հայտնաբերել են խոցելիություն նաեւ թողարկված տարբերակում:

Microsoft-ի ներկայացուցիչն Ars Technica պարբերականին հայտնել է, որ կորպորացիան արդեն թողարկել է շտկված տարբերակը: «Մենք տեղյակ ենք այս կողմնակի ծրագրի խոցելիության մասին, եւ հեղինակները արդեն թարմացում են թողարկել օգտատերերի պաշտպանության համար»: Միեւնույն ժամանակ, ընկերությունը չի կարող պատասխանել այն հարցին, թե արդյոք համակարգում առկա երրորդ կողմի ծրագրերը  կանցնեն  նույն խիստ ստուգումը, ինչ Microsoft-ի ծրագրերը:

Դեկտեմբերի սկզբին enSilo-ի աշխատակիցները Windows-ի համար  թաքնված վիրուս են ստեղծել: Հակավիրուսային ծրագրերը չեն կարողանում որոշել, թե արդյոք համակարգիչը հարձակման  ենթարկվել է: Վիրուսի միջոցով  կարելի է փոխել բրաուզերի դիտարկիչը եւ այդպիսով գողանալ օգտատիրոջ գաղտնաբառերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ