News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս  պահին «Ծառուկյան» դաշինքի օրակարգում «Ելք»-ի հետ բանակցելու հարց դրված չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով «Ելք»-ի այն հայտարարությանը, որ իրենք մտադիր են բանակցություններ սկսել «Ծառուկյան» դաշինքի հետ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցում:

«Այս պահին «Ծառուկյան» դաշինքի օրակարգում նման հարց գոյություն չունի: Եւ ընդհանրապես մենք, իհարկե, հարգանքով ենք վերաբերում ցանկացած դաշինքի եւ կուսակցության քաղաքական օրակարգին այդ թվում «Ելք»-ի քաղաքական օրակարգին, բայց այս պահին մեր օրակարգում նախագահի թեկնածուների շուրջ բանակցություններ սկսելու հարց մենք չունենք: Ըստ իս, բանակցությունների առաջարկ, երբ որ արվում է, բանակցությունը ինքը ենթադրում է, որ 2 կողմերն արդեն իրենք պետք է ընտրեն կողմերի համար ընդունելի թեկնածուն: Երբ որ նման հարց կքննարկենք, մենք այդ մասին կհայտարարենք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ  «Ելք»-ի այս նախաձեռնությունը նորմալ են գնահատում, քանի որ նրանց իրավունքն է՝ ձեւավորել իրենց օրակարգը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց օրակարգում նաեւ նախագահի թեկնածու առաջադրելու հարց չկա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ելք» դաշինքը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել նույնանուն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին:

Նշենք որ 2018 թվականին ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, որից հետո Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ իշխանության թիվ մեկ պաշտոնյան լինելու է երկրի վարչապետը: Նոր նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից եւ ունենալու է սահմանափակ լիազորություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ