News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պոտենցիալ իսլամական ահաբեկիչ համարվող 720 անձից մոտ կեսը միայն չափավոր սպառնալիք է ներկայացնում, հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Քրեական գործերով դաշնային գերատեսչությանը:

Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Քրեական գործերով դաշնային գերատեսչության կողմից օգտագործված նոր վերլուծական համակարգը հարցականի տակ է առել տվյալները 720 հատկապես վտանգավոր գերմանական իսլամիստների վերաբերյալ: Այս մարդկանց գրեթե կեսը ահաբեկչական սպառնալիք չի ներկայացնում, հաղորդում են NDR-ը եւ WDR-ը, ինչպես նաեւ Süddeutsche Zeitung-ը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների կողմից ներկայումս իրականացվող փորձաքննությունը, փոխանցում է DW-ն:

Ըստ այդ տվյալների` նոյեմբերի վերջին հատուկ ծառայություններն ավարտել են հնարավոր ահաբեկիչ համարվող 205 անձի գնահատման գործընթացը: Արդյունքում, նրանցից 96-ը հայտնվել է «չափավոր ռիսկի» խմբում,  27-ը՝ «շոշափելի ռիսկի», իսկ 82-ը՝ «բարձր ռիսկի» խմբում:

Նշենք, որ փորձաքննությունը իրականացվում է նոր վերլուծական Radar-ITE համակարգի օգնությամբ, որը մշակվել է Քրեական գործերի դաշնային գերատեսչության փորձագետների եւ շվեյցարացի գիտնականների կողմից: Համակարգը հիմնված է 73 կետերից բաղկացած գնահատականների վրա, որոնց թվում են սոցիալականացման, բռնության նկատմամբ վերաբերմունքի, «պաշտպանիչ գործոնների», ընտանեկան կապերի, ինտեգրման եւ աշխատանքի վայրի վերաբերյալ հարցեր:

Հատուկ ծառայությունները Radar-ITE-ի օգնությամբ ակնկալում են բացահայտել հատկապես վտանգավոր արմատականներին:

Գերմանական իրավապահ մարմինները պոտենցիալ ահաբեկիչ են համարում Գերմանիայում բնակվող շուրջ 720 մարդու: Ընդ որում, նրանցից ո՛չ բոլորն են տվյալ պահին գտնվում են երկրի տարածքում եւ ո՛չ բոլորն են ազատության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ