News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված է փոխհատուցման վճարում այն քաղաքացիներին, որոնց ապիօրինի կալանավորել են եւ ազատազրկել: Այս մասին ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում ասաց հանրապետական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը՝ ելույթ ունենալով Քրեադատավարական օրենսգրքում փոփոխությունների փաթեթի քննարկան ժամանակ:

Նրա խոսքով՝ այս կետը եւս պետք է մտցվի եւ ամրագրվի Հայաստանի Քրեադատավարական օրենսգրքում: «Սա պետք է այն նպատակով արվի, որ մեր Քրեադատավարական օրենսգիրքը որեւէ հակասություն չունենա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ»,- պարզաբանեց Կոստանյանը՝ հավելելով, որ այս դրույթի ընդունումը զսպող գործոն կդառնա անձի ապօրինի կալանավորման կանխման գործում:

Միաժամանակ նա նշեց, որ այս օրենսգիրքը կքննարկվի վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստում եւ մտահոգություն հայտնեց, որ ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան տրամադրվում է արտահերթի կանոնակարգով: Գեւորգ Կոստանյանի կարծիքով՝ ժամանակը կարող է ուղղակի չբավականացնել, եւ օրենքը հապշտապ կընդունեն՝ առանց պատշաճ քննարկման, իսկ դա ավելի շուտ բացասական, քան դրական հետեւանքներ կունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ