News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը դեկտեմբերի 15-ին, հանդիպել է Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ, գեներալ Սաբեթ Ալ Մուհաննայի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպան Բադեյանը շնորհակալություն հայտնեց նահանգապետ Սաբեթ Ալ Մուհաննային դեսպանության հետ անցած տարիների սերտ համագործակցության եւ բազում հարցերում ցուցաբերած աջակցության համար:

Կողմերը երկուստեք գոհունակությամբ ընդգծեցին հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը: Անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցությանը, կողմերը կարեւորեցին զարգացմանն ուղղված քայլերի շարունակականությունը: Այս համատեքստում նախնական համաձայնություն ձեռք բերվեց մոտ ապագայում Երեւանի քաղաքապետի եւ Էլ-Քուվեյթի նահանգապետի փոխայցելությունների կազմակերպման շուրջ։

Իր հերթին նահանգապետ Ալ Մուհաննան վերահաստատեց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ իր հանձնառությունը` վստահեցնելով, որ ամեն կերպ պատրաստ է նպաստել դրանք կյանքի կոչելուն եւ հաջողություն մաղթեց դեսպանին իր հետագա գործունեության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ