Դեկտեմբերի 17-ին, ժամը 5.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 34-ամյա Բաղիշ Հ.-ն, 23-ամյա Մարո Ջ.-ն, 31-ամյա Լուսինե Հ.-ն, 11-ամյա Սեւակ Հ.-ն եւ 10-ամյա Վահե Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, իրենց տանը թունավորվել են գազօջախի փականը անզգուշաբար բաց թողնելու հետեւանքով արտանետված գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: