News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։

2017թ. նոյեմբերի 6-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նոյեմբերի 5-ին որդին կորցրել է իրենց բանկային քարտերը, վարորդական իրավունքի վկայականն ու նույնականացման քարտը:  Նույն օրը՝ նոյեմբերի 5-ին, նշված բանկային քարտերից մեկով կատարվել են գումարի կանխիկացման  փորձեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի  քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ այլ քաղաքացու բանկային քարտով կատարված գործարքի՝ գումար կանխիկացնելու փորձի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ