News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 18-ին Խերսոնի Զալաեգերսեգ փողոցի այգում  տեղադրվել է հուշարձան-խաչքար:

Խաչքարը օծել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հուշարձանի բացմանը մասնակցել են Խերսոնի շրջանային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգեւորականներ, Ուկրաինայի հայերի միության Խերսոնի շրջանային կազմակերպության ղեկավարները, հյուրեր այլ քաղաքներից:

AnalitikaUA.net-ի հետ զրույցում  Ուկրաինայի հայերի միության Խերսոնի շրջանային կազմակերպության նախագահ Տիգրան Մկրտչյանը նշել է, որ հայ համայնքը  երկար  է սպասել հուշարձանի տեղադրմանը: «Այժմ մենք ունենք մի տեղ, որտեղ կարող ենք խոնարհվել հայ ժողովրդի անմեղ զոհերի հիշատակի առաջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ