News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հրատարակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունն ամբողջացնող գիրքը:

Գրքում հանգամանորեն ներկայացված է թատրոնի հիմնադրման նախապատմությունը, հիմնադիրների եւ արտիստների կենսագրությունները: Աշխատությունն առանձնանում է թատրոնի հարուստ պատմությունը ներկայացնող լուսանկարներով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Երեւանի պետական կոնսերվատորիայի օպերային դասարանի ուժերով իրականացված դասական երկերի բարձրարվեստ բեմադրություններին (1929-1932 թթ.) եւ անվանի մտավորականների հորդորներով տարբեր քաղաքներից Երեւան ժամանած երգիչների եւ երաժիշտների խմբին, ինչը Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի ստեղծման հիմնաքարը դարձավ:

«Անչափ ուրախ ենք, որ Beeline–ի հետ ձեւավորված համագործակցության արդյունքում արդեն մեր ձեռքին է Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի պատմությունն ամբողջացնող հատորյակը: Սա մեր թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի լավագույն նվերն է: Շնորհավորում եմ բոլորիս այս կարեւոր իրադարձության առթիվ: Մենք պարտավոր ենք հիշել ու փառաբանել Հայաստանում օպերային եւ բալետային արվեստները տասնամյակներ շարունակ զարգացրած, աշխարհին լավագույնս ներկայացրած բոլոր անձանց, իսկ այս գիրքն էլ ամբողջապես այդ նպատակին պետք է ծառայի»,- նշեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Ինչպես գիտեք, Beeline-ը միշտ բարձր է գնահատել պատմությունը պահպանելու եւ սերունդներին փոխանցելու նշանակությունը։ Իսկ Օպերայի եւ բալետի թատրոնի կայացումը Հայաստանի մշակութային պատմության կարեւորագույն մասն է։ Այս գիրքը միաժամանակ նշանավոր արվեստագետներին հարգանքի տուրք է եւ երիտասարդների համար ոգեշնչման եւ գիտելիքների աղբյուր», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հանդիսավոր միջոցառման մասնակցել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, գրքի հեղինակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը, Հ. Պզարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը եւ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը։

Նշենք, որ ծավալուն աշխատությունը տպագրվել է Beeline-ի աջակցությամբ: Գրքի տպագրությունն իրականացվել է «Լուսակն» հրատարակչությունում։ Գիրքը լույս է տեսել 500 տպաքանակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ