News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սխալ է ներկայիս գնաճը պայմանավորել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Ինչպես նշել է տնտեսագետը, Հայաստանը, միանալով ԵԱՏՄ-ին, 2 տարով ավելի քան 700 անուն ապրանքների համար մաքսային արտոնություններ է ստացել: Միեւնույն ժամանակ, նախատեսվում է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում մաքսատուրքերը կգանձվեն միայն որոշ ապրանքների դեպքում, եւ դա չի կարող զգալիորեն ազդել երկրում գների աճի վրա:

«Հանրությանը ներկայացված գնաճային համեստ ցուցանիշները չեն համապատասխանում Հայաստանում գների իրական երկնիշ աճին: Վերջին 15 տարվա ընթացքում երկրում հաշվարկվում է ոչ թե գնաճը որպես այդպիսին, այլ սպառողական գների ինդեքսը: Քանի որ այս ցուցանիշի հաշվարկում ընդգրկված է մոտ 500 ապրանքատեսակի միջինացված գները, օրինակ՝ պղնձի, մոլիբդենի, ավտոմեքենաների, ապա ներկայացվում է գնաճի բավականին միջինացված ցուցանիշ»,- մանրամասնել է Մանասերյանը՝ ավելացնելով, որ գնաճի հաշվարկում պետք է ընդգրկվի առաջին անհրաժեշտության ապրանքների ընդամենը 10 խումբ:

Նրա կարծիքով՝ Կենտրոնական բանկը չի կարող իր դրամավարկային քաղաքականությամբ միայնակ ապահովել գնային կայունությունը, քանի որ ապրանքների ներմուծման հետ մեկտեղ երկիր են «ներմուծվում» նաեւ գները: Այս իրավիճակում, շարունակել է փորձագետը, մանիպուլյացիաները անխուսափելի են, քանի որ հայտնի չէ, թե ինչ գներով են ներմուծվում ապրանքները, որոնք նույնպես արտադրվում են տեղում: Որպես կանոն, գերշահույթ ստանալու նպատակով տնտեսական սուբյեկտները խառնում են այս գները: Բացի այդ, ըստ տնտեսագետի, որեւէ կերպ չի կարգավորվում վերավաճառողների գործունեությունը: «4-5 տոկոսանոց գնաճը համարում եմ ամոթալի Հայաստանի համար: Այս թիվը թերեւս պետք է նվազագույն թիրախային ցուցանիշ լինի: Նրանք, ովքեր զարմանում են, թե ինչպես կարելի է Հայաստանում հասնել երկնիշ տնտեսական աճի, պետք նայեն Լեռնային Ղարաբաղի օրինակին, որը տարին կեզրափակի տնտեսության 17 տոկոսանոց աճով»,- ասել է տնտեսագետը:

Փորձագետը նաեւ համաձայն չէ երկրում աղքատության մակարդակի պաշտոնական տվյալների հետ: Նրա գնահատմամբ՝ աղքատության շեմից այն կողմ է գտնվում ՀՀ բնակչության ոչ թե մեկ երրորդը, այլ կեսը, քանի որ աշխատանք ունեցող շատ քաղաքացիներ շարունակում են աղքատ մնալ, սակայն նրանց վերաբերյալ որեւէ վիճակագրություն չկա:

«Եկամուտների աճը զգալիորեն զիճում է գնաճի իրական աճին, իսկ միջազգային փոխանցումները, որոնց անընդհատ մեջբերում է կառավարությունը, աշխատող եկամուտ չեն հանդիսանում: Ավելին, կառավարությունը չպետք է խոսի դրանց մասին, այլ պետք է հոգ տանի զբաղվածության մակարդակի բարձրացման մասին»,- եզրափակել է Թաթուլ Մանասերյանը:

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում  2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գնաճը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 0.6 տոկոս: Տարբեր գնահատականներով՝ տարեվերջին գնաճը չպետք է գերազանցի 2 տոկոսը: ՀՀ ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ 2017 թվականին Հայաստանի տնտեսական աճը  3.2 տոկոսով կգերազանցի պետական բյուջեով նախատեսված ցուցանիշը եւ կկազմի 4տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ