News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 18–ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոս Գոթեմյոլլերին։

Զրույցի ընթացքում Ռոս Գոթեմյոլլերը բարձր է գնահատել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին, կարեւորել է նոր կարողությունների զարգացման, փոխգործունակության բարելավման համատեղ ջանքերը, համագործակցությունը ռազմական կրթության եւ այլ ուղղություններով։  

Կողմերը կարծիքներ են փոխանակել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում պաշտպանական բարեփոխումների աջակցության, բարեվարքության ամրապնդման համաձայնեցված նպատակների գործնական իրականացումն ապահովելու շուրջ։

ՀՀ պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյային է ներկայացրել սահմանադրական փոփոխություններով պայմանավորված պաշտպանական օրենսդրության բարեփոխումները, զինվորական ծառայության բարելավման, պաշտպանական կրթության արդիականացման, զինված ուժերի քաղաքացիական եւ հասարակական վերահսկողության համակարգի կատարելագործման նոր նախաձեռնություններն ու համագործակցության հեռանկարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ