Բանգլադեշի հարավ-արեւելքում քաղաքական գործչի թաղմանը հրմշտոցի արդյունքում մահացել է առնվազն մեկ տասնյակ մարդ, ավելի քան 50-ը վիրավորվել են, հաղորդումէ «Սինհուան»։
Տեղի ոստիկանության կոմիսար Իքբալ Բահարը հաստատել է մահվան փաստը։
Տասնյակից ավելի անձանց ծանր վնասվածքներով տեղափոխում են հիվանդանոցներ․ Հրմշտոցը տեղի է ունեցել հանրային կենտրոնում։ Զոհերի մեծ մասի մահվան պատճառը խեղդվելն է եղել, երբ հազարավոր անձինք փորձել են մտնել հանրային կենտրոն՝ Չիտագոնգ քաղաքի նախկին քաղաքապետի հոգեհացին մասնակցելու համար։