News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մեղրու» ազատ տնտեսական գոտին Հայաստանին հնարավորություն կտա ստանալ ազգային մրցակցային առավելություններ: Նման կարծիք դեկտեմբերի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց տնտեսագիտական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ «Մեղրու» ազատ տնտեսական գոտին տարբերվում է երկրում գործող նման գոտիներից նրանով, որ գտնվում է սահմանին եւ կարող է խթանել ոչ միայն Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական հարաբերությունները, այլ նաեւ ԵՏՄ-ի 100 միլիոնանոց եւ Իրանի 80 միլիոնանոց շուկայի միջեւ գործակցությանը: «Մենք կարող ենք օգուտ քաղել  դրանից, եթե ճիշտ օգտագործենք ինտեգրացիոն գործընթացներից»,-նշեց  տնտեսագետը:

Հիշեցնենք, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին բացվել է դեկտեմբերի 15-ին: Առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 ընկերություններ, որոնց կողմից կատարված ներդրումները կհասնեն 130-150 մլն դոլարի, ինչպես նաեւ  կստեղծվեն շուրջ 1500 նոր աշխատատեղեր: Արտահանման ծավալը կկազմի 350 միլիոն: Ազատ տնտեսական գոտու գործողության ժամկետը 50 տարի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ