Իսրայելի կառավարությունը ցանկանում է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանել: Համապատասխան օրինագիծը համաձայնեցրել են իշխող կոալիցիայի մաս կազմող վեց կուսակցությունների ղեկավարները, հաղորդում է DW-ն `վկայակոչելով AFP-ին:
«Օրենքը պետք է լինի շատ պարզ եւ հստակ. ահաբեկիչը, որը սպանում է անմեղ մարդկանց, պետք է դատապարտվի մահվան», - ասվում է պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության հայտարարության մեջ:
Ուժի մեջ մտնելու համար օրենսդրական նախաձեռնությունը Իսրայելի խորհրդարանում չորս ընթերցմամբ պետք է հաստատվի:
Այս պահին Իսրայելում մահապատիժը գործում է երկու հոդվածի` մարդկության դեմ հանցագործությունների եւ պետական դավաճանության համար: