News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահի՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում լուրջ հայտարարություններ եւ ուղերձներ չեն հնչել: Այս մասին դեկտեմբերի 18-ին կայացած ասուլիսին հայտարարել է «Ելք» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը:

Ըստ վերջինիս՝ այս հարցազրույցը գրեթե «ոչ ոք չէր լուսաբանի, եթե այն որեւէ այլ պատգամավորի կամ պաշտոնյայի հետ լիներ»: «Ավելի լավ կլիներ, եթե նախագահը հարցազրույց տար գոնե բեմադրական ձեւաչափով, ինչպես դա արվում է Ռուսաստանում, երբ երկրի նախագահը 2-3 ժամվա ընթացքում պատասխանում է բնակչության հարցերին»,- նշել է Սիմոնյանը` հավելելով, որ Հայաստանի իշխանությունները սիրում են ընդօրինակել, սակայն անհաջող են դա անում:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ պաշտոն կստանձնի Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնավարման ժամկետից հետո, Ալեն Սիմոնյանը նշել է, որ «Սարգսյանը վաղուց արդեն լուծել է այդ հարցը»:

«Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ պաշտոնի է հավակնում ներկայիս նախագահը, սակայն կարծում եմ, որ նա կրկին կդրժի իր խոսքը, ինչով եւ հարված կհասցնի Հայաստանի հեղինակությանը, որը իրեն որպես քիչ թե շատ ժողովրդավարական երկիր է դիրքավորում»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Մամուլի ասուլիսին ներկա ՀՀ  Ազգային ժողովի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մկրտիչ Մինասյանը չհամաձայնեց Ալեն Սիմոնյանի դիրքորոշման հետ: «Կարծում եմ՝ նախագահի հարցազրույցը շատ բովանդակալից էր: Սերժ Սարգսյանը փաստացիորեն տվեց բնակչության բոլոր հարցերի ընդհանրացված պատասխանը», - ասաց նա՝ ընդ որում չմանրամասնելով, թե որ հարցերին է նախագահը հստակ եւ կոնկրետ պատասխան տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ