News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում սնանկության գործով դատարան է ստեղծվելու։ Այդ մասին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովում Դատական օրենսգրքի քննարկման ժամանակ ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով, օրենքը փորձում է սահմանել կազմակերպությունների հիմունքներն ու դատական իշխանության գործառնությունները, ընդհանուր առմամբ։ Հարությունյանը նաեւ նշել է, թե ծրագրում են դատարաններ ստեղծել, որոնք քննելու ե սնանկության ճանաչման հարցերը։

«Ստեղծվելու է սնանկության հարցերով հատուկ դատարան, որը լինելու է առաջին ատյանի դատարան, սակայն գործքերը քննելու է որպես մասնագիտական դատարան»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ