News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ստամբուլի դատարանը, բավարարելով տեղական դատախազության միջնորդությունը, ազատ է արձակել ազգությամբ թուրք Գերմանիայի քաղաքացի Մեշալե Թոլուին: Միեւնույն ժամանակ, Թոլաուին մինչեւ դատավարության ավարտը արգելված է լքել Թուրքիան: Նրա հետ միասին ազատ է արձակվել այս գործի շրջանակներում մեղադրվող եւս հինգ անձ, հաղորդում է DW-ն:

Բեռլինում ողջունել են դատարանի որոշումը: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը լրագրողի ազատ արձակումը «շատ ուրախ լուր» է անվանել:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը իր հերթին ասել է, որ Թոլուի ազատումը «ոչ միայն լավ լուր է, այլեւ՝ հսկայական թեթեւացում»: «Չնայած լրագրողի դեմ գործը փակված չէ, սակայն առաջին մեծ քայլը արված է»,-ասել է Գաբրիելը:

Հիշեցնենք, որ մինչ մայիս ամսի ձերբակալությունը Թոլուն աշխատում էր որպես թարգմանիչ եւ լրագրող ETHA թուրքական լրատվական գործակալությունում: Նա Թուրքիայում այն գերմանացի եւ գերմանա-թուրքական քաղաքացիների թվում էր, որոնք ձերբակալվել էին Թուրքիայում՝ Բեռլինի պնդմամբ, քաղաքական պատճառներով:

33-ամյա կինը մեղադրվում էր ահաբեկչության քարոզչության մեջ ներգրավված լինելու եւ ձախական խմբի գործունեությանը մասնակցության մեջ: Մեշալե Թոլուն հերքում էր իր դեմ առաջադրված մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ