News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում բնակվող հայը մտադիր է Խաբարովսկի երկրամասում զբոսաշրջային կենտրոն բացել՝ դառնալով ամբողջ կղզու սեփականատեր, որի վրա նա պատրաստվում է քվեսթներ կազմակերպել։

«Հեռավորարեւելյան հեկտար» ծրագրի մասնակից Նարեկ Հովհաննիսյանը  զբոսաաշրջային կենտրոնի ստեղծման համար ընտրել է Սախալինից ոչ հեռու Շամկուտ կզղին Ամուրի գետաբերանին, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Կղզու համար դիմումը տրվել է ընտանիքի կողմից, նրանք վերցրել են կղզու ամբողջ երեք հեկտարը տարածքը։ Փաստաթղթերի ձեւակերպումը արագ  է արվել, ուստի կարելի է սկսել կղզին յուրացնելու գործընթացը: Ես արդեն բացել եմ կայքի առաջին տարբերակը (զբոսաշրջային կենտրոնի) եւ զուգահեռ աշխատում եմ բիզնես մոդելի վրա: Հաջորդ ամռանը ես կփորձեմ կղզու վրա առաջին միջոցառումը անցկացնել: Մասնակիցներին կտրամադրվեն մոտորանավակներ, այստեղ նրանք կարող են զգալ իրենց իսկական «Հեռավորարեւելյան Ռոբինզոններ»,- ասել է Հովհաննիսյանը:

Նշվում է, որ կղզում նախատեսվում է կառուցել  կոնտեյներային տուն, վրանային  ճամբարների համար հարթակներ  եւ խորովածի գոտիներ ստեղծել: Այնտեղ կա նաեւ բջջային կապ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ