News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոլդովայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայում դեսպան Անդրեյ Նեգուցույին «խորհրդակցությունների համար» Քիշնեւ է կանչում: ԱԳՆ հաղորդագրության մեջ շեշտում է, որ Մոսկվայում Մոլդովայի դիվանագիտական առաքելության ղեկավարը հեռանում է ՌԴ մայրաքաղաքից «անորոշ ժամանակով», հաղորդում է ՌԲԿ-ն:

Դեսպանին հետ կանչելը բացատրել են մոլդովացի պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների  նկատմամաբ «ռուսական իշխանությունների կողմից վախեցնելու եւ հետապնդումների դեպքերի» ավելացմամբ, ինչպես նաեւ այս հարցով Մոլդովայի իշխանությունների բողոքների վերաբերյալ  պաշտոնական արձագանքի բացակայությամբ:

«Խորհրդակցությունների ժամանակ իրավիճակն ուղղելու եւ սպառնալիքները հյաղթահարելու ուղիները կքննարկվեն: Սպառնալիքները կարող են խզել մոլդովա-ռուսական հարաբերությունները, որոնք Մոլդովայի իշխանություններիը ցանկանում են մնան  բարեկամանկան, վստահելի եւ փոխադարձ հարգանքով», — նշվում է հաղորդագրության մեջ:

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը վրդովմունք է հայտնել ԱԳՆ որոշման վերաբերյալ՝ նրա գործողությունները սադրանք անվանելով:

 «Փաստացի սա նշանակում է մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունների վատթարացում անորոշ ժամանակով:Ես դա համարում եմ որպես եվրոպամետ կառավարության հերթական սադրանք, որի նպատակն է խաթարել մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերությունը», —Facebook-ում գրել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ