News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2018 թվականի առաջին եռամսյակից Իրաքը մտադիր է անօդաչու ինքնաթիռներ օգտագործել իր  նավթի խողովակաշարերը պաշտպանելու եւ մոնիթորինգ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Իրաքի նավթի նախարարության ներկայացուցիչ Ասիմ Ջիհադը, հաղորդում է Reuters- ը:

 «Մենք կօգտագործենք անօդաչու թռչող միջոցներ եւ դիտարկման կատարելագործված համակարգեր` նավթի խողովակաշարերը ցանկացած հարձակումներից կամ կանխամտածված սաբոտաժի գործողություններից պաշտպանելու համար: Նախարարը հանձնարարել է հաջորդ տարվա առաջին եռամսյակում սկսել անօդաչու ինքնաթիռներն օգտագործել», - ասել է Ջիհադը լրագրողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ