News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանը գերմանական զորքերի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հասցված վնասի համար ռազմական փոխհատուցման պահանջը չի կապում Գերմանիայի կողմից  Nord Stream 2 գազատարի կառուցումից հրաժարվելու հետ:

Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին: «Երկու հարցերն էլ շատ կարեւոր են Լեհաստանի համար», - ասել է կառավարության ղեկավարը, հաղորդում է «Ռադիո Լեհաստանը»:

Ըստ նրա՝ ՌԴ եւ Գերմանիայի միջեւ գազատարը կարող է գազի շուկայից հանել Լեհաստանի գործընկեր Ուկրաինային, մյուս կողմից այն  վտանգավոր է նաեւ Վարշավայի համար:

Վերջերս արեւմտաեվրոպական լրատվամիջոցները գրում էին, որ Գերմանիան կարող է հրաժարվել գազատարի կառուցման գաղափարից Լեհաստանի կողմից  փոխհատուցներից հրաժարվելու փոխարեն:

Ըստ Մորավեցկու այս երկու հարցերը չի կարելի միավորել: Նա նշել է, որ Լեհաստանը չի ստացել համապատասպան ռազմական փոխհատուցումներ, ի տարբերություն այն երկրների, որոնք ավելի քիչ են տուժել:

Հետեւաբար, նրա կարծիքով, այս հարցը պետք է վերադառնա գերմանա-լեհական բանակցությունների օրակարգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ