News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Մի քանի տարի առաջ, Կոնգրեսի նախաձեռնությամբ Պենտագոնը սկսել է չբացահայտված թռչող օբյեկտների հետազոտություն, որի համար այս ընթացքում ծախսել է ավելի քան 20 միլիոն դոլար: Այս տեղեկությունը հաստատել են ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, հաղորդում է USA.one-ը:

«Ամերիկյան օդաչուներին հանդիպած ՉԹՕ-ները շատ ավելի «առաջադեմ» էին, քան ԱՄՆ եւ այլ երկրների զորքերում գոյություն ունեցող սարքերը», - ասվում է Պենտագոնի փաստաթղթերում: «Որոշ դեպքերում նրանք մանեւրում էին այնքան անսովոր կամ այնքան արագ, որ մարտահրավեր էին նետում ֆիզիկայի օրենքներին»:

Նախկին կոնգրեսականներից մեկի խոսքով, որն անմիջականորեն ծանոթ էր ծրագրին, այն ստեղծվել էր հիմնականում Չինաստանից կամ ՌԴ-ից պոտենցիալ սպառնալիքները վերահսկելու համար:

Հետախուզության նախկին աշխատակից Լուիս Էլիզոնդոն, որը ղեկավարում էր այս նախաձեռնությունը, պատմել է բազմաթիվ դեպքերի մասին, երբ ամերիկյան օդաչուները հանդիպել են ՉԹՕ-ի:

Օրինակ ամենահետաքրքիր դրվագներից մեկը տեղի է ունեցել 2004-ին Սան Դիեգոյում: Տեսանյութում երկու օդաչուները հետեւում են տարօրինակ «անօդաչու օբյեկտների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ