Վաշինգթոնում գնացքի՝ ռելսերից դուրս գալու արդյունքում մի քանի ուղեւոր է զոհվել, հաղորդում է Reuters-ը` հղում անելով տեղական իշխանություններին: Հնարավոր զոհերի թիվը դեռ հայտնի չէ:
Շերիֆի ներկայացուցիչ Էդ Թրոյերի խոսքով՝ վթարի արդյունքում «բազմաթիվ զոհեր» կան, սակայն ճշգրիտ թիվը դեռ անհնար է ասել:
Գնացքի վագոններից մեկը էստակադից մայրուղի է մտել՝ հարվածելով մի քանի մեքենաների: Վարորդների թվում մահացածներ չկան, ասել է Թրոյլերը:
Ուղեւորատար Amtrak գնացքը ռելսերից դուրս է եկել Pierce County-ի խճուղի՝ Վաշինգթոն նահանգի Սիեթլի մոտ: Հայտնի է, որ վթարի է ենթարկվել 501 գնացքը, որը Վանկուվերից ուղեւրովում էր Յուջին:
UPDATE: The derailed Amtrak 501 train had begun new high-speed service today. Last week a mayor along the line predicted deadly accidents. First reports of casualties and injured. pic.twitter.com/hnGBYojpCe
— News_Executive (@News_Executive) December 18, 2017