News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության ժամանակ, որն օգնեցին կանխել ԱՄՆ հատուկ ծառայությունները, զոհ կարող էին դառնալ հազարավոր մարդիկ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ներկայացնելով ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Նրա խոսքով՝ նրա վարչակազմի կողմից մշակված ռազմավարությունը հիմնված է իրատեսության վրա, ԱՄՆ-ն համագործակցելու է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ այնպես, որ միշտ պաշտպանի ազգային անվտանգությունը: Նա օրրնակ է բերել Սանկտ-Պետերբուրգում ԿՀՎ օգնությամբ կանխված ահաբեկչական հարձակումը:

Կիրակի՝ դեկտեմբերի 17-ին, Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Թրամփին ԿՀՎ-ից տեղեկատվություն ստանալու համար, որը թույլ է տվել ահաբեկիչներին ձերբակալել: Ահաբեկիչները Սանկտ Պետերբուրգում եւ երկրի այլ քաղաքներում հարձակումներ էին նախապատրաստում:

Սպիտակ տան մամուլի ծառայությունն, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ուրախ էին օգնել Ռուսաստանին Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական հարձակումները կանխելու եւ այդպիսով մարդկանց կյանքը փրկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ