ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, լուրերը, թե ինքը սնանկ է ճանաչվել, «հիմարություն» որակեց: Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր սնանկության մասին մամուլում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Մամուլում էդ թեմաներով ինչ-որ գրված ա, բացարձակապես հիմարություն ա, չեն համապատասխանում իրականությանը: Էդ թեմաները բոլորը ստեր են: Ով որ նման բան է ասում, նրանցից հարցրեք, ես այդ խոսակցություններին միայն մեկ որակում ունեմ՝ հիմարություն են»:
Հարցին՝ արդյոք իր վարորդին վարորդական իրավունքից զրկել են եւ նա շարունակում է աշխատանքը, պատասխանեց. «Իմ վարորդը խնդիրներ ունի, իր խնդիրները լուծում են»:











