News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոչինչ չի կարող սասանել հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրատվամիջոցների ներկայացուցչների համար կազմակերպված ամանորյա ավանդական ընդունելության ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Նրա խոսքով՝ հեռացող տարին անցավ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշանի ներքո, ինչը դրանց զարգացմանը նոր դինամիկա է հաղորդում:

2017 թվականին Հայաստանը եւ Ռուսաստանը իրենց շոշափելի ավանդը բերեցին ինչպես ԵՏՄ շրջանակում ինտեգրման գործընթացներին, այնպես էլ ՀԱՊԿ:

Դիվանագետը նշեց Հայաստանում Ռուսաստանի կողմից իրականացվող ծրագրերի մասին: «Շատերը, հավանաբար, չգիտեն, որ ՌԴ-ն որոշել է ՄԱԿ-ում իր վճարումների մի մասն ուղղել Հայաստանի տնտեսական աջակցությանը: Մասնավորապես՝ միջոցներ են ուղղվել գյուղերի համալիր զարգացմանը, այդ թվում՝  գյուղական տուրիզմին, անտառային հրդեհների դեմ պայքարին: ՌԴ միջոցներով երկար տարիներ իրականացվում է տարրական դասարանների հայ աշակերտներին սնունդով ապահովելու ծրագիրը»,- նշեց Վոլինկինը; Ավելի մանրամասն անդրադառնալով եվրասիական ինտեգրացիային՝ Ռուսաստանի դեսպանը նշեց 2 երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը՝ ընդգծելով, որ ՌԴ-ում Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը պահանջարկ ունի:

Անդրադառնալով վերջերս Մեղրիում բացված ազատ տնտեսական գոտուն՝ Վոլինկինը նշեց, որ ունեցած հնարավորությունների ճիշտ եւ լիարժեք օգտագործման դեպքում կարող են մեծ հեռանկարներ հայտնվել: Մասնավորապես՝ Հայաստանը կարող է դառնալ մի տեսակ հաբ, որը ներդրումներ կգրավի այն երկրների ձեռնարկություններ հիմնելու ձեւով, որոնք ԵՏՄ շուկա ուղղակի մուտք չունեն:

2017 թվականի համաշխարհային մասշտաբի մեծ հաջողությունների թվում Իվան Վոլինկինը նշեց Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի փաստացի ավարտը, Սիրիան որպես ինքնիշխան եւ ամբողջական երկիր պահպանելը, ինչին հաջողվեց հասնել ՌԴ ՕՏՈՒ ակտիվ համագործակցության շնորհիվ: Համաշխարհային աշխարհաքաղաքականության ձախողումների թվում Վոլինկինը նշեց Ուկրաինայում ճգնաժամի շարունակվելը, Կիեւի կողմից մինսկյան համաձայնագրերի չկատարումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ