Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կինոյի եւ հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Ռաֆայել Մինասբեկյանը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Հանրային հեռուստառադիոընկերության հետ «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» համագործակցության մտադրությունների մասին, այդ թվում՝ համատեղ ֆիլմարտադրության ոլորտում, որն ուղղված կլինի հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանը՝ ներկայացնելով երկու ժողովուրդների համատեղ ձեռքբերումները, անցած ուղին եւ ընդհանուր արժեքները:
Հանրապետության Նախագահը ողջունել եւ կարեւորել է երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նման նախաձեռնությունները եւ պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել դրանց իրագործմանը: