Մեքսիկայում տուրիստական ավտոբուսը շրջվել է: Առնվազն 12 մարդ զոհվել է: AP-ի տվյալներով՝ վիրավորվել են յոթ ամերիկացի եւ Շվեդիայի երկու քաղաքացի: Մահացածների քաղաքացիությունը դեռեւս չի հաստատվել:
Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զբոսաշրջիկների ավտոբուսը դեպի Չաչոբենի ավերակներն էր ուղեւորվում: Վթարի պատճառը պարզվում է: