News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է Գազպրոմ Մեդիա հոլդինգի կինոյի եւ հեռուստատեսության բաժնի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանին: Մինասբեկյանին հանրությունը կարող է հիշել Ուրախների եւ հնարամիտների ակումբի շրջանակում Երեւանի բժշկական ինստիտուտի թիմից, որի ավագն էր նա: ՈՒՀԱ այսպես ասած կարիերայից հետո Մինասբեկյանը մեկն էր թիմի այն բազմաթիվ անդամներից, որոնք մնացին Ռուսաստանում եւ կարիերան շարունակեցին այնտեղ: Եվ ահա, Մինասբեկյանը հասել է Ռուսաստանի մեդիահոլդինգերից խոշորագույններից մեկի առանցքային պաշտոններից մեկին: Այս ամենը կարող էր հետաքրքիր լինել զուտ իբրեւ կենսագրական տվյալ, եթե չլիներ մի ուշագրավ հանգամանք, որը Սարգսյանի հետ Մինասբեկյանի հանդիպմանը տալիս է բոլորովին այլ երանգ:

Հենց «Գազպրոմ մեդիա հոլդինգ»-ին պատկանող НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» հաղորդաշարի եթերում էր, որ հեռուստաընկերության հաղորդավարներն ու հրավիրված փորձագետները, այդ թվում իհարկե ազգությամբ հայ, ուղղակի նվաստացուցիչ կարծիքներ եւ արտահայտություններ էին անում Հայաստանի հասցեին: Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանն ինչպես Եռաբլուրում կնոջը հայտնի դեպքում, արդյո՞ք Մինասբեկյանին էլ հարցրել է՝ եկել ես, որ ի՞նչ անես: Սարգսյանի հետ նրա հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ, որ տարածել է նախագահական նստավայրը, չկա ոչ մի խոսք այն մասին, որ քննարկվել է «Գազպրոմ մեդիա հոլդինգ»-ի հեռուստաեթերում Հայաստանի հանդեպ այդ արգահատելի հաղորդման հարցը:

Քննարկվել են, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության հյետ համատեղ ծրագրեր, ֆիլմարտադրություն, նախագծեր, որոնք կլինեն հայ-ռուսական բարեկամության, ձեռքբերումների եւ այլնի մասին: Իհարկ կասկած չկա, որ հանդիպմանը անդրադարձ եղել է НТВ-ի հայտնի թողարկմանն ու ընդհանրապես հետայսու ռուսական հեռուստաեթերում Հայաստանի վերաբերյալ անդրադարձերի խնդրին:

Գուցե նույնիսկ հենց դրա համար էլ եղել է հանդիպումը, իսկ համատեղ ֆիլմատադրությունը պարզապես քողարկիչ թեման է եւ ՆՏՎ-ի հարցը ի շոշափվել այսպես ասած Գազպրոմից-փորձանքից հեռու մնալու համար: Սակայն սա արդեն իսկ ինքնին նվաստացուցիչ է, երբ Հայաստանի նախագահը հանդիպում է այն հոլդինգի ղեավարներից մեկին, որի եթերում Հայաստանի վրա ուղղակի կեղտ եւ անարգանք են լցրել, ու այդ հանդիպմանը որեւէ գոնե քիչ թե շատ խստ տոնայնությամբ արժանապատիվ դիտողություն չի անում այդ խնդրի կապակցությամբ:

Այդ դեպքում շատ ավելի լավ կլիներ, եթե Սերժ Սարգսյանի եւ Մինասբկյանի հանդիպման մասին ընդհանրապես չտարածվեր պաշտոնական որեւէ հաղորդագրություն եւ քննարկումը տեղի ունենար առանց հրապարակայնացման: Այս իրավիճակում, սակայն, հերթական անգամ սրությամբ կանգնում է մեկ այլ կարեւոր հարց՝ Ռուսաստանում այսպես ասած հայկական ներկայության հարցը, թե կապիտալի, թե նաեւ մենեջերական դիրքերի տեսքով: Ո՞րն այդ ամենի ազդեցությունը եւ նշանակությունը Հայաստանի համար: Իհարկե այդ մարդիկ ամենեւին պատավոր չեն ծառայել Հայաստանին, ի վերջո դա չի մտնում նրանց անմիջական պարտականությունների մեջ: Մյուս կողմից գուցե նույնիսկ ծառայում էլ են, սակայն շատ դեպքերում այսպես ասած անտեսանելի ճակատում: Սակայն երբ այդ ամենից հետո տեսանելի են դառնում նմանօրինակ խայտառակություններ, ապա հարց է առաջանում, թե ինչու են խայտառակությունները տեսանելի, իսկ ծառայությունները՝ անտեսանելի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ