News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Յուրա Ավագյանը շարունակում են դեկտեմբերի 18-ից սկսած հացադուլը: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Դավիթ Պետրոսյանը նշեց, որ գիշերը լավ է անցել, իր եւ Յուրայի ինքնազգացողությունը լավ է: Նրա խոսքով, երեկ երեկոյան Յուրա Ավագյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նա ԵՊՀ լսրանում շարունակում է հացադուլը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները վերսկսել են պայքարը, նրանք պնդում են, որ իշխանության ներկայացուցիչների հետ շուրջ մեկ ամիս տեւած  բանակցությունները անպտուղ են անցել, իրենց առաջարկները չեն ընդունվել։ Ուսանողները որոշել են չհանձնվել եւ ծայրահեղ քայլերի դիմել մինչեւ հաշվի նստեն իրենց պահանջի հետ։ Նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը եւ Յուրա Ավագյանը փակվել են Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում եւ հայտարարել անժամկետ հացադուլ։

Տպել
Ամենաշատ