News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի է ունեցել Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի մասնաճյուղի բացման հանդիսացոր արարողությունը, Գյումրիից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:  

Բացման արարողությանը մասնակցել են ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության («Ռոսսոտրուդնիչեստվո») գործերով Դաշնային գործակալության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար  Ալեքսեյ Ֆրոլովը, Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում (Երեւան) Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, 2 երկրների մի շարք գերատեսչությունների եւ նախարարությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի եւ նրա արտասահմանյան հաստատությունների գործունեությունն ուղղված է միջազգային հումանիտար համագործակցության պետական քաղաքականության իրականացմանը, արտասահմանում ժամանակակից Ռուսաստանի մասին օբյեկտիվ պատկերացման տարածմանը նպաստելուն: Ներկայումս «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն 96 ներկայացուցչություններով ներկայացված է աշխարհի 81 երկրներում. Ռուսական գիտության եւ մշակույթի 72 կենտրոն կա 62 երկրում, դեսպանատների կազմում Գործակալության 24 ներկայացուցիչ՝ 22 երկրում:

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեության առաջնահերթ ուղղությունն է ԱՊՀ երկրները, որոնցից յուրաքանչյուրում կա ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ամենաշատ