Հայաստանի քաղաքացիների համար ամանորյա սեղանը կարժենա 12 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազամակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝  ամանորյա տոների  մոտենալու հետ միասին սպառողական շուկայում իրական գնաճը ավելացել է մինչեւ 20 տոկոսով, ինչը ավանդաբար չի համապատասխանում միջինացված պաշտոնական ցուցանիշներին: Մսամթերքը, մասնավորապես, թանկացել  է 20 տոկոսով, ալկոհոլային խմիչքները՝ 12-13 տոկոսով: «Միեւնույն ժամանակ, գյուղատնտեսական արտադրանքի շուկայում մեր գները ավանդաբար ձեւավորում են անհատ գյուղատնտեսական սուբյեկտները, այլ ոչ թե ջերմոցները: Այնպես որ, այստեղ եւս  գնաճ է սպասվում», - ասաց Պիպոյանը:

Փորձագետի կարծիքով՝ կարելի է միայն հույսը կապել ալկոհոլային խմիչքների, գազավորված եւ բնական հյութերի, պահածոների արտադրության միջազգային բրենդների հետ, բայց չպետք է չարաշահել, որպեսզի չգնենք ավելին, քան պահանջվում է: