News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի կիսակառույցներից մեկն ընթացիկ տարվա գարնանն ընդգրկվել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող՝ բնակարանաշինության 2017 թվականի ծրագրում: Հայկարամ Բաղդասարյանի ընտանիքի համար այդ հնարավորությունն անակնկալ էր, որի մասին հայտնի դարձավ ուսումնասիրության նպատակով կազմակերպված շրջայցի ընթացքում: Գործընկեր կառույցների աջակցությունը մինչեւ տարեվերջ տուն ունենալու հեռանկար էր ստեղծել: Շինարար Հայկարամը մենակ չէր մնացել նաեւ տան կառուցման աշխատանքների ժամանակ: Կամավորության սկզբունքով նրան էին միացել գործընկեր կառույցների աշխատակիցներն ու ղեկավարները: Այսօր արդեն Բաղդասարյանները բնակարանամուտ էին նշում սպասված հյուրերի հետ:

Քսան տարի առաջ, ընտանիքի նախաձեռնած շինարարությունը պատերից ու ծածկից այն կողմ չէր անցել եւ կիսակառույց շինությունը տարիներ շարունակ մնացել էր ձյան ու անձրեւի տակ: Առօրյա խնդիրներն ու ընտանիքի հոգսը թույլ չէի տվել ավարտել շինարարությունը: Հայկի ընտանիքը՝ կինն ու որդիները, քսան տարի ստիպված են եղել ապրել նախ՝ Հայկի հայրական տանը, ապա՝ վարձով, համագյուղացու կիսավեր բնակարանում: Մեծ որդին՝ Արգիշտին, զինվորական ծառայություն է անցնում Մարտակերտում: Մյուս երկու որդիները դպրոցական են:

«Անցած յոթ ամիսը կյանքիս ամենալարված, բայց նաեւ ամենաերջանիկ ժամանակահատվածն է եղել: Երկար տարիներ անգամ չէինք կարող երազել տուն ունենալու մասին. դա անիրական էր թվում: Այսօր երջանկությունս անսահման է, իսկ երախտագիտությունս՝ անսպառ: Ամանորի շեմին ընտանիքիս ու ինձ համար սա ամենալավ նվերն էր: Հիմա վստահ կարող եմ ասել, որ զինվոր որդուս արդեն մեր տանը կդիմավորենք»,-ասել է ընտանիքի հայրը՝ Հայկը:

Բնակարանաշինության ծրագրով  ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում ընթացիկ տարում ավարտին է հասցվել յոթ ընտանիքի կիսակառույց տան շինարարություն: Եվս ութ ընտանիք վերանորոգել, կահավորել կամ ջեռուցման համակարգ է տեղադրել Ռալֆ Յիրիկյանի անձնական ֆինանսավորմամբ:

«Այս ընտանիքը 2017 թվականին իրագործված բնակարանաշինության ծրագրի առաջին շահառուներից է: Հիշում եմ, տանտերերի անակնկալի գալը՝ ծրագրում ընդգրկվելու մասին լուրը լսելով, հիշում եմ նաեւ վաղվա հանդեպ լավատեսությունը նրանց աչքերում՝ շինարարություն իրականացնելու ընթացքում: Այսօր այս ընտանիքի երազանքն իրականություն է: Ուզում եմ հավատալ, որ այս քարե պատերի պես ամուր է նաեւ այս ընտանիքի կամքը: Սեփական երկրում ապրելու, ստեղծածը պահպանելու եւ առաջ գնալու միտքը պետք է կուռ լինի տան հիմքերի պես»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ավարտին է մոտենում մեր համագործակցության հերթական տարին՝ վեց տարվա ընթացքում բարեկեցության պայման ստեղծելով ավելի քան 150 ընտանիքի համար: Սովորաբար, մեր շահառու ընտանիքներն անմիջապես չեն զգում իրենց կյանքում կատարված մեծ փոփոխությունը. լավին սովորելու համար էլ ժամանակ է պետք: Սակայն, տարիների փորձը հերթական անգամ ապացուցում է, որ ծրագրի ավարտից հետո, ժամանակի ընթացքում, ընտանիքն «ուղղում է իր մեջքը» եւ կյանքի նոր մարտահրավերներին դիմակայում բարձր գլխով»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»  նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ