News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը կոչ է արել Իրաքի Քրդստանի բնակիչների աշխատավարձերի չվճարման պատճառով բողոքի դուրս եկած ցուցարարներին ձեռնպահ մնալ օրենքի խախտումներից, ինչպես նաեւ կողմ է հանդես եկել երկխոսություն սկսելու առաջարկին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մաասումի հայտարարությունը:

Դեկտեմբերի 19-ին Իրաքի քրդական ինքնավարությունում ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով առնվազն յոթ մարդ էր զոհվել, ավելի քան 80 մարդ վիրավորվել էր: Ցուցարարները այրել էին Քրդստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանիի՝ Էրբիլում գտնվող գրասենյակը: Կուսակցությունում տեղի ունեցող դեպքերը պայմանավորել են ծանր տնտեսական վիճակով:

«Անհրաժեշտ է լուծել կյանքի դժվարությունները, որոնց այժմ բախվում են տարածաշրջանի բնակիչները: Ցուցարարներին հարկավոր է ինքնատիրապետում ցուցաբերել, հետեւել օրենքին, վնաս չհասցնել կառավարության շենքերին եւ կուսակցությունների գրասենյակներին»,- ասվում է Մաասումի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ Բաղդադում դաշնային իշխանությունների եւ քրդական շրջանի իշխանությունների՝ երկխոսության գնալու պատրաստակամության մասին հայտարարությունները «լավ քայլ» է համարում: Մաասումը կոչ է արել ապահովել քրդերի իրավունքները, դադարեցնել իրավիճակի սրումը եւ հանել տարածաշրջանի օդային շրջափակումը՝ վերսկսել Բաղդադի կողմից փակված  Էրբիլի եւ Սուլեյմանիայի միջազգային օդանավակայանների աշխատանքը:

Իրաքի դաշնային իշխանությունների եւ Իրաքյան Քրդստանի ինքնավարության միջեւ հարաբերությունները սրվել են քրդերի կողմից սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելուց հետո, որիանցկացման համար Բաղդադը համաձայնություն չէր տվել: Հանրաքվեից հետո Իրաքի իշխանությունները մի շարք պատժամիջոցներ սահմանեցին քրդական ինքնավարության դեմ՝ փակելով միջազգային օդանավակայանները, սահմանային անցուղիներ, սահմանափակելով բանկային գործարքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ