News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում Ֆինանսների նախարարին կոչ է արել ուսումնասիրել Էրդողանի ու նրա ընտանիքի վերաբերյալ Ման կղզու օֆշորային հաշիվները։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում Կարո Փայլանի կոչը դուր չի եկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Իլքնուր Ինջեօզին։ Վերջինս ասել է, թե Կարո Փայլանը վերջին մարդը կարող է լինել, որ իրենց բարոյականության դասեր տա։ «Դու նույնիսկ այս ազգային ժողովում վերջին մարդը չես», -ասել է Իլքնուր Ինջեօզը։

«Անբարոյականություն մի արա»,-սաստել է Կարո Փայլանը, ինչից հետո Իլքնուր Ինջեօզլը փորձել է շարժվել Կարո Փայլանի ուղղությամբ։

Կրքերը հանդարտեցնելու համար խորհրդարանի աշխատանքները ընդմիջվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ